Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահին

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահին
25.05.2019 | 15:25

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա գլխավորած պատվիրակությանը՝տեղեկացրեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, վստահեցնելով, որ հանդիպման ընթացքում Թովմասյանն ու Բաբայանը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ քննարկում չեն ունեցել:

«Դատական ոլորտում փոխգործակցության հարցեր են քննարկվել», - նշեց Բաբայանը՝ հավաստիացնելով, որ այցը նախապես ծրագրված է եղել: Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ղարաբաղցի ուսանողների հետ:

Դիտվել է՝ 205

Մեկնաբանություններ